Օրհնության Աղբյուր

Հայ Ավետարանական Եկեղեցիի 175ամյակի առթիւ

Լուսինե Օհանյան*

2022 թվականի Հուլիս 2-ին Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ  համամիութենական համաժողով ։

Համաժողովին ներկա էին Հայ Ավետարանական եկեղեցիների  Ավագները, համայնքի տարբեր անդամներ և երիտասարդներ։

Հանդիպումը մեկնարկեց աղոթքով, փառաբանությամբ և Վերապատվելի Վահան Թութիկյանի կողմից  Հայ Ավետարանական եկեղեցու  պատմության տեսանյութի ցուցադրությամբ։

Համաժողովի առաջին բաժնում, որը կրում էր «175 տարի անց , որտե՞ղ ենք մենք հիմա» խորագիրը,  Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի  նախագահ Վերապատվելի Հովել Միքայելյանը  ներկայացրեց Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի պատմությունը  և  խորհրդի անդամները  ի դեմս Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի Կալվին Սաղրյանի,  Մերձավոր արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի Դոկտ. Փոլ Հայտօսթյանի,  Ֆրանսիայի հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ  Վերապատվելի Հովել Միքայելյանի,  Եվրասիայի հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի Ռընե Լեոնյանի և Հայաստանի հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի Ալբերտ Փայտյանի, ներկայացրին  միությունների ընթացիկ գործունեությունը և առկա մարտահրավերները։

Ելույթով հանդես եկավ նաև  Ամերիկայի հայ ավետարանչական ընեկերակցության  Գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ով ներկայացրեց ընկերակցության գործունեություն ըստ տարիների ՝ ցույց տալով ընկերակցության բարեբեր գործունեությունը,  տարեցտարի զարգացումը և գնահատեց տարիներ ի վեր ընկերակցության Գործադիր մարմնի արդյունավետ աշխատանքը։

Պարոն Խանջյանը նաև իր խոսքում հիշատակեց  Ստեփան Փիլիպոսյան  հիմնադրամի և  ընտանիքի առատաձեռնությունը ընկերակցության  սկզբնավորումից ի վեր  և  շարունակական աջակցությունը տարբեր ծրագրերում։

Համաժողովի երկրորդ բաժնում նախատեսված էր  փոքր խմբերի ձևավորում և քննարկումներ, որը կրում էր «Հայացք դեպի ապագա» խորագիրը։

Խմբերում  երիտասարդները ավագ սերնդի ներկայացուցիչներին առիթ ունեցան  ներկայացնելու իրենց տեսլականը Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի դերի և խորհրդից իրենց ակնկալիքների մասին, Հայ Ավետարանական եկեղեցու առաքելության մասին։

Խոսեցին աշխարհասփյուռ հայ ավետարանականների, միմյանց հետ համագործակցելու, իրար աջակցելու համար հարթակներ ստեղծելու մասին, կարևորեցին նման նախագծերի կազմակերպումը և հույս հայտնեցին հաճախակի դարձնել նման քննարկումներն ու հանդիպումները, որոնք լավ առիթ են միմյանց ճանաչելու և տարբեր խնդիրների վերաբերյալ միասնական մոտեցում ձևավորելու համար ։

Քննարկումներ եղան այն մասին , թե ինչ քայլեր են անհրաժեշտ աջակցելու երիտասարդությանը ակտիվ լինելու Հայ Ավետարանական եկեղեցիներում։

Համայնքի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ հովիվների և աշխարհական  առաջնորդների պատրաստության հարցերը։

Համագումարը նախատեսված էր ողջ օրվա համար և կազմակերպիչները հոգ էին տարել նաև  հանգստի ընդմիջումների և ճաշի մասին։

Համագումարի  վերջին բաժինը կրում էր  «175 տարի անց ու՞ր ենք գնում» խորագիրը, որի ընթացում  յուրաքանչյուր խմբից ընտրված մի երիտասարդ ամփոփ կերպով ներկայացրեց քննարկման արդյունքները։

Համագումարի ավարտական բաժնում  ելույթ ունեցան  Հայ ավետարանական միությունների երիտասարդներ , ովքեր ներկայացրին իրենց մտահոգությունները և տեսլականը  և  գործնական առաջարկներ ներկայացրին այդ ուղղությամբ։

Հանդիպումը ավարտվեց  Սուրբ հաղորդության պաշտամունքով։

Կարևոր են այսպիսի հանդիպումները, որտեղ  հանդիպում են ավագ և կրտսեր սերնդի ներկայացուցիչները , բախվում են տարբեր կարծիքներ և այդ բախումից ծնվում ապագայի նոր տեսլականներ։

Հայ Ավետարանական Եկեղեցու համար խորհրդանշական են  այս օրերը, քանի որ  տոնում է իր 175 ամյակը ։ Ավետարանական եկեղեցին հայ ազգի համար մեծ օրհնության աղբյուր է եղել՝   քրիստոնյա դաստիարակության, կրթության, սոցիալական, առողջապահական, համայնքային զարգացման և զանազան այլ ոլորտներում, ինչպես նշում էր Վերապատվելի Թութիկյանը տեսաուղերձում։

Ավետարանական  եկեղեցին  175 տարի նվիրյալ կերպով , հաստատուն կամքով, աստծո սիրո մղումով և աստծո փառքի համար ծառայում է  հայ ազգին հանուն քրիստոնեկան հավատքի զարթոնքի և հոգիների փրկության։

*Լուսինե Օհանյան, ԱՀԱԸ Հայաստանի Մասնաճյուղի Արտաքին Կապերի Պատասխանատու

  Add impact to your inbox. Join our mailing list and see our work in action: Sign Up