AMAA Appropriates US $ 1,000,000 in Humanitarian Aid to Artsakh!

Over the past week, the unprovoked joint Azeri-Turkish assault on Artsakh and Armenia has fiercely escalated, with the shelling of towns, cities, infrastructure and churches all across the region. The death toll and destruction is mounting to unimagined levels unseen since Artsakh declared independence in a free and democratic vote of self-determination in 1991.

The urgency of the situation is beyond comprehension leading to a severe humanitarian disaster on hand.

Cognizant of the above and recognizing that Armenia and Artsakh are engaged in a battle of survival, The Armenian Missionary Association of America has appropriated a total of one million US Dollars (US $ 1,000,000) as humanitarian, relief and medical aid to the people of Artsakh and Armenia to be channeled through Hayastan All Armenian Fund.

AMAA will continue to raise funds to support its vast budgetary commitments funding its programs and services in Armenia and Artsakh initiated since the earthquake in 1988. 


Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը $1,000,000 Կը Յատկացնէ Արցախի

Անցնող շաբթուայ ընթացքին Ատրպեճանա-Թուրքական անկանխատեսելի համատեղ յարձակումը Արցախի եւ Հայաստանի վրայ՝ բուռն մագլցում արձանագրեց, գնդակոծելով շրջանի քաղաքները, ենթակառուցուածքները եւ եկեղեցիները։ Զոհերու եւ աւերուածութիւններու թիւը անպատկերացուած մակարդակի կը հասնին 1991-էն ի վեր՝ երբ Արցախ հռչակեց իր անկախութիւնը՝ հետեւելով իր ազատ ինքնորոշման իրաւունքին եւ ժողովրդավարական հանրաքուէին։

Իրավիճակի հրատապութիւնը հասկացողութենէ վեր է, որու արդիւնքը` մարդկային ծանրակշիռ աղէտ։

Գիտակից վերեւ նշուածին եւ վերահասու Հայաստանի ու Արցախը գոյատեւման պայքարին, Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը մեկ միլիոն ԱՄՆ տոլար ($ 1.000.000 ԱՄՆ տոլար) կը յատկացնէ Արցախի, որպէս մարդասիրական եւ բժշկական օգնութիւն, որ կը փոխանցուի ՀԱՅԱՍՏԱՆ Համահայկական Հիմնադրամի միջոցաւ:

Աւետարանչականը կը շարունակէ իր հանգանակութիւնը, ապահովելու իր հսկայածաւալ գործողութիւններու պարտաւորութիւնները, ի նպաստ իր ծրագիրներուն ու ծառայութիւններուն Հայաստանի եւ Արցախի մէջ՝ սկսած 1988-ի երկրաշարժէն ի վեր։


Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը $1,000,000 է հատկացնում Արցախի Մարդասիրական Օգնության համար

Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանա-թուրքական անկանխատեսելի համատեղ հարձակումը Արցախի և Հայաստանի վրա բուռն մագլցում արձանագրեց՝ գնդակոծելով շրջանի քաղաքները, ենթակառուցվածքները և եկեղեցիները։ Զոհերի և ավերածությունների թիվը աներևակայելի մակարդակի են հասնում՝ 1991-ից ի վեր, երբ Արցախը հռչակեց իր անկախությունը՝ հետեվելով իր ազատ ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական քվեարկության հանրաքվէին։

Իրավիճակի հրատապությունը մարդկային հասկացողությունից վեր է, ինչը գուժում է վերահաս մարդկային մի ծանրակշիռ աղետ։

Վերը նշվածի և Հայաստանի ու Արցախի գոյատևման պայքարի գիտակցումով՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1.000.000) է հատկացրել Արցախի, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի ՀԱՅԱՍՏԱՆ Համահայկական Հիմնադրամի միջոցով:

Ավետարանչականը կը շարունակի իր հանգանակությունները՝ ապահովելու իր հսկայածավալ գործողություններու պարտավորությունները՝ ի նպաստ իր ծրագրերին ու ծառայություններին Հայաստանում և Արցախում՝ 1988-ի երկրաշարժից ի վեր։