ԱՀԱԸ-ը Միշտ Հոն է – Ամենուրէք

Օգնութեան աղաղակը կը կրկնուի բարձր եւ պարզ:  Հազարաւոր մեր Արցախցի հայրենակիցներու հոսքը սահմանին կը յորդի եւ մարդկային ճգնաժամը արագօրէն կը սրի:

Մեր ժողովուրդը  յոգնած է, աւելի քան 9 ամիս շրջափակումի մէջ ապրելէն ետք, ի դէմս էթնիկ զտումի ակնյայտ ցուցադրութեան, անոնց կեանքը սարսափազդու ձեւով  շրջուած է ահաբեկչական նոր ընթացքով: Անմեղ կեանքեր անբարոյ կերպով  մասնատուած  են եւ ընտանիքներ բաժան բաժան եղած:

Թէեւ ԱՀԱԸ-ը անսասան եւ 24/7-ի տեւողութեամբ պատրաստ է Հայաստան ժամանող տեղահանուած մեր հայրենակիցներուն ցուցաբերել ֆիզիքական եւ հոգեւոր աջակցութիւն, մենք նաեւ ձեր աջակցութեան կարիքը ունինք:

Իրավիճակը ծանր է եւ անյապաղ անհրաժեշտութիւն կայ.

ԱՀԱԸ կեդրոնները Այնթապի, Արմաւիրի, Արտաշատի, Դիլիջանի, Գորիսի, Հանքաւանի, Իջեւանի, Շիրակամուտի, Սիսիանի, Վանաձորի եւ Երեւանի մէջ , բոլորը զբաղուած են եւ կը տրամադրեն ժամանակաւոր կացարան, կը կատարուի սնունդի եւ առողջապահական  (հիգենայի ) ծրարներու, մանկական կաթնախառնուրդ բաշխում եւ բժշկական օգնութիւն: Մեր Հովիւները կը  հանդիպին անհատներու եւ  ընտանիքներու հետ՝ օգնելու անոնց , որ դիմակայեն իրենց վախը, զայրոյթը եւ շփոթը:

Ժամանակը դժուար է, իսկ ներհոսքը բուռն ։ Ձեր նման գործընկերներու աջակցութեամբ՝ AMAA-ն յանձնառութիւն կ’առնէ տարհանուածներուն առաւելագոյն չափով օգնելու եւ զանոնք բնակեցնելու :

Ես  կը դիմեմ ձեզի, ձեր շարունակական աջակցութեան եւ աղօթքներուն համար: Մենք ձեռք ձեռքի տալով պէտք է օգնենք մեր եղբայրներուն եւ քոյրերուն որպէսզի կարենան յաղթահարել այս դժուարին ժամանակը:

Տէրը օրհնէ ձեզ:

Զաւէն Խանճեան, ԱՀԱԸ Գործադիր Տնօրէն


AMAA-ն այնտեղ է, որտեղ պետք է՝ միշտ 

Օգնության աղաղակը կրկնվում է ԲԱՐՁՐ և ՀՍՏԱԿ: Հազարավոր արցախցի մեր հայրենակիցները հորդում են սահմանից ներս, և հումանիտար ճգնաժամը սրվում է մեծ ուժգնությամբ։

Մեր ժողովուրդը հոգնել է։ Ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ ապրելուց հետո, էթնիկ զտումների ակնհայտ դրսևորման պայմաններում նրանց կյանքը սոսկալիորեն գլխիվայր շրջվել է ահաբեկության մի նոր առանցքով: Անմեղ կյանքեր են անբարոյականորեն բզկտվել: Ընտանիքները բաժանվել են։

Թեև AMAA-ն անսասան է և 24/7 հասանելիությամբ պատրաստ է Հայաստան ժամանող բռնի տեղահանվածներին ցուցաբերել ֆիզիկական և հոգևոր աջակցություն, ձեր աջակցության կարիքը ևս ունենք: Իրավիճակը ծանր է և ձեր աջակցության անհրաժեշտությունն անհապաղ։

AMAA-ի կենտրոնները Այնթափում, Արմավիրում, Արտաշատում, Դիլիջանում, Գորիսում, Հանքավանում, Իջևանում, Շիրակամուտում, Սիսիանում, Վանաձորում և Երևանում զբաղեցված են և տրամադրում են ժամանակավոր կացարան, սննդի և հիգիենայի ծանրոցներ, մանկական կաթնախառնուրդ և բժշկական օգնություն: Մեր հոգևոր hովիվները հանդիպում են անհատների և ընտանիքների հետ՝ օգնելու նրանց հաղթահարել վախը, զայրույթը և շփոթությունը:

Դժվար ժամանակներ են, և ներհոսքն ավելի քան առատ է։ Ձեր նման գործընկերների աջակցությամբ՝ AMAA-ն հետամուտ է անել առավելագույնը՝ տարհանվածներին օգնելու և բնակեցնելու համար:

Ես դիմում եմ ձեզ, ձեր շարունակական աջակցության և աղոթքների համար: Մենք, ձեռք ձեռքի տված, օգնելու ենք մեր եղբայրներին ու քույրերին՝ հաղթահարել այս դժվարին ժամանակները:

Աստված օրհնի ձեզ։

Զավեն Խանջյան, AMAA-ի գործադիր տնօրեն

Կը խնդրենք ձեր նուիրատուութիւնները ընել որպէսզի օգնէք մեզի Արցախահայերուն տրամադրելու մարդասիրական եւ այլ նիւթական կամ բժշկական օգնութիւն։

ՅԱՏՈՒԿ ՍՆՈՒՆԴԻ ԾՐԱՐՆԵՐՈՒ ՓԱԹԵԹԱՒՈՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԵՐՈՒ ՄԷՋ ՀԱՍՏԱՏՈՒԱԾ ԱՐՑԱԽԱՀԱՁԵՐՈՒ

ԱՍՏՈՒԾՈՅ ՏՈՒՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹԵԱՆ ՎԱՅՐԵՐՈՒ ՎԵՐԱԾՈՒԱԾ

Exit mobile version