Do not despair… Artsakh is Strong

AMAA Artsakh Representative Viktor Karapetyan’s message at Pray + Act for Armenia + Artsakh Zoom event held on Saturday, January 7, 2023

Kind and warm greetings from Artsakh, which is under continuous siege. As you know, since December 12, the path to life is closed. The child is separated from the mother and thrown to the disdains of the world. Artsakh is facing many problems. In some cases, they are hard to solve problems. But, Artsakh exists, it lives, and this undeniable fact should not be overlooked.

In Artsakh, 120,000 people live, get educated, work, eat, receive medical treatment and… dream. They dream to live peacefully in Artsakh, in their Homeland. 30,000 of them are children who grew up too soon in these 27 days and unfortunately they understand the meaning of the word “there isn’t” without further explanation.

Today, there is no food, no widely available consumer goods, medicines, gasoline, and liquified gas in Artsakh. Among the long and sad list of “there is none” are the natural gas and electricity outages, opportunities to reunite families, the desire to return to one’s home, the longing to hug the child’s grave…

But do not despair… Artsakh is strong. This tense situation does not weaken us. Yes, there is concern and anxiety, but there is also dignity, the dignity of the Armenian. Finally, the Armenian is in his/her home, in his/her land. And if the enemy thinks that by depriving an Armenian living in Artsakh of food or gas, he can also deprive him/her of his/her Homeland and land, then he is gravely mistaken.

Of course, the aggressor is defeated by our endurance and will. In fact, those who decide the fate of small nations have not been successful to dictate their will on Artsakh. But now that they realize, the world is silent and mute. And no one has the courage and the will to tear down the mask of the evil, to pursue the truth… and that’s the only way. “Illiberality has no justification and freedom has no alternative”… Anyway, there are only vain calls to live together with the Turk… No, my friends, no, because they are them, and we are Armenians, Artsakh Armenians… In my understanding, the adverb “together” is Armenia, Artsakh and the Diaspora and it is unwavering. Together we will find the way to save Artsakh for the interest of the Armenian people and for the coming bright future of our Fatherland…

The programs carried out by the AMAA in Artsakh during the blockade since December 12, is in session without interruption. Educational, social, and other development programs have been realized depending on the local resources. During these days of the blockade, the Sponsorship and Baby Formula programs functioned normally, and the “Shogh” Day Centers, and the kindergartens of Stepanakert and the regions were open. Before the Christmas holidays, AMAA’s Artsakh team visited seven villages of Martakert, Martuni and Askeran, and distributed about 300 gifts bringing the Good News to hundreds.

After the Christmas holidays, as of January 9, the Association will resume its normal activities, and will strive to organize and implement its current programs as soon as possible. Our team has done and will do their utmost to stand by the beneficiaries and to maintain the trust they have gained over the decades.

Thus… We are hard pressed on every side, but not crushed; perplexed, but not in despair; persecuted, but not abandoned; struck down, but not destroyed. (2 Corinthians 4:8-9)… and… His grace is sufficient for us, for His power is made perfect in weakness. (2 Corinthians 12:9)

Happy New Year… May every moment of your life be blessed with the good tidings of Christmas.

DONATE TO ARTSAKH:


Բարի ու ջերմ ողջույններ շարունակական շրջափակման մեջ գտնվող Արցախից։ Ինչպես գիտեք, դեկտեմբերի 12-ից փակ է կյանքի ճանապարհը, զավակը կտրված է մորից և նետված աշխարհի քամահրանքին։ Արցախն այսօր բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած, որոշ դեպքերում ՝ անլուծելի խնդիրների, բայց նա կա, ապրում է և այդ անհերքելի փաստի հետ պետք է հաշվի նստել։

Արցախում 120 000 մարդ է ապրում, կրթվում, աշխատում, սնվում, բուժում ստանում և․․․ երազում։ Երազում ուղղակի Արցախում, իր հայրենիքում խաղաղ ապրելու մասին։ Դրանցից 30 000-ը երեխաներ են,որոնք 27 օրվա մեջ շատ շուտ մեծացել և ցավոք,առանց բացատրությունների հասկանում են «չկա» բառի իմաստը։

Արցախում այսօր չկան պարենային և տնտեսական լայն սպառման ապրանքներ, դեղորայք, բենզին, հեղուկ գազ։ «Չկա»-ների լայն ու տխուր ցանկի մեջ տեղ են գտնում բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումները, ընտանիքներին վերամիավորելու հնարավորությունները, հայրենի տուն վերադառնալու ցանկությունը, զավակի շիրիմը գրկելու փափագը․․․

Չհուսահատվե՛ք․․․Արցախն ուժեղ է, լարված վիճակը մեզ չի՛ թուլացնում, կա մտահոգություն և անհանգստություն, բայց կա նաև արժանապատվություն, հայի արժանապատվություն, վերջապես հայն իր տանն է, իր հողում, և եթե թուլամորթ թշնամին մտածում է, որ Արցախում ապրող հային սննդից կամ գազից զրկելով կարող է հայրենիքից ու հողից էլ զրկել, ապա նա չարաչար սխալվում է։

Անշուշտ՝ ագրեսորին հունից հանում է մեր տոկունությունը, կամքը։ Փաստորեն, փոքր ազգերի ճակատագիրը որոշողներին չի հաջողվել իրենց կամքը թելադրել Արցախին, բայց և հիմա, տեղյակ լինելով , աշխարհը մունջ է, լուռ ու մունջ։ Եվ ոչ մեկը քաջություն և կամք չունի պատռելու չարի դիմակը, հետամուտ լինելու ճշմարտությանը, իսկ այն մեկն է․ «Անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք»․․․ Ինչևէ՝ հնչվում են միայն սին կոչեր՝ թուրքի հետ միասին ապրելու․․․ ո՛չ բարեկամներ, ո՛չ, որովհետև իրենք իրենք են, իսկ մենք՝ հայ, արցախահայ․․․ «Միասին» մակբայն իմ ընկալմամբ Հայաստանն է, Արցախը և Սփյուռքը և այն անդրդվելի է։ Միասին մենք կգտնենք Արցախի փրկության ուղին՝ ի շահ հայ ժողովրդի և մեր հայրենիքի լուսավոր գալիքի․․․

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) կողմից Արցախում իրականացվող ծրագրերը շրջափակման օրերին, այն է՝ դեկտեմբերի 12-ից ցայսօր գործել են անխափան։ Կրթական, սոցիալական և զարգացման այլ ծրագրեր իրականացվել են՝ հենվելով ներքին ռեսուրսների վրա ևս։ Շրջափակման օրերին բնականոն աշխատել են հովանավորության, մանկական կերի, «Շող» ցերեկային կենտրոնների ծրագրերը, գործել են Ստեփանակերտի և շրջանների մանկապարտեզները։ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպությունն այցելել է Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի 7 գյուղեր, բաժանել մոտ 300 նվերներ և բարի լուրը հասցրել հարյուրավոր մարդկանց։

Հունվարի 9-ից ընկերակցությունը վերսկսում է իր բնականոր գործունեությունը՝ ձգտելով հնարավորինս անցնցում կազմակերպել և իրականացնել ընթացիկ ծրագրերը։ Մեր թիմը արել է և կանի առավելագույնը՝ շահառուների կողքին լինելու և պահպանելու այն վստահությունը, որը ձեռք է բերել տասնամյակների ընթացքում։

Այնպես որ ․․․ամեն բանի մեջ նեղված, բայց չենք ճնշված,կարոտ ենք, բայց չենք տարակուսել։ Հալածված, բայց երեսից չընկած,վայր ընկած, բայց չկորած (Բ Կորնթացիներ 4։8-9) ․․․և․․․ բավական է մեզ իր շնորհքը, որովհետև իր զորությունը տկարության մեջ է կատարվում (Բ Կորնթացիներ 12։9)

Բարի՛ տարեմուտ․․․ Թող Սուրբ Ծննդյան ավետումով օրհնյալ լինի ապրվող յուրաքանչյուր ակնթարթ:

  Add impact to your inbox. Join our mailing list and see our work in action: Sign Up