
For the Reconstruction of Artsakh
“Support Our Heroes” NGO and AMAA – for the Reconstruction of Artsakh
“Support Our Heroes” Charitable NGO and the Armenian Missionary Association of America (AMAA) have signed a Memorandum of Understanding, according to which AMAA generously sponsors the construction of 6 out of the 16 homes of Project Nakhijevanik, in Askeran.
Participation in this program is part of the AMAA’s mission to rebuild and resettle Artsakh. Immediately after the war, the AMAA resumed its Artsakh support campaign, not only to provide emergency aid, but also to help rebuild what was destroyed. To date, AMAA has renovated 17 houses in Artsakh, in the cities of Stepanakert and Martuni.
“Support Our Heroes” NGO launched Project Nakhijevanik in January 2021. The NGO has since received a 3 hectar land in the village of Nakhijevanik, Askeran from the Artsakh government as a grant, has performed all required soil engineering work, and developed the required detailed plans and budget for the construction of a new community of 16 homes, along with district infrastructure and a community park. The NGO has also secured the project, charitable status from the Armenian Government.
Ground has been broken at this time and bulldozers are working at Nakhijevanik, performing site grading and excavation work.





«Սատարենք Մեր Հերոսներուն» ՀԿ-ն եւ АМАА-ն՝ յանուն Արցախի վերակառուցման
«Սատարենք Մեր Հերոսներուն» բարեգործական ՀԿ-ն եւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը (АМАА) ստորագրեր են Փոխըմբռնման յուշագիր, որուն համաձայն՝ АМАА-ն կը հովանաւորէ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գիւղի նոր թաղամասի կառուցման 16 տուներէն 6-ին շինարարութիւնը։
AMAA-ի մասնակցութիւնը այս ծրագրին՝ Արցախը վերականգնելու եւ զայն վերաբնակեցնելու առաքելութեան մէկ մասն է: Պատերազմէն անմիջապէս յետոյ, AMAA-ն վերստին ձեռնամուխ եղած է՝ ոչ միայն առաջին օգնութիւն տրամադրելու, այլեւ օգնելու վերակառուցելու համար քանդուածը: Մինչեւ այսօր՝ AMAA-ն Արցախի մէջ նորոգած է 17 տուն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներուն մէջ։
«Սատարենք Մեր Հերոսներուն» բարեգործական ՀԿ-ն նախաձեռներ է Նախիջեւանիկ գիւղի նոր թաղամասի կառուցման ծրագիրը 2021-ի յունուարին: Արցախի կառավարութեան կողմէ կազմակերպութեան նուիրաբերուեր է 3 հեքթար հողատարածք: Կազմակերպութիւնն արդէն ամբողջացուցեր է հողային ուսումնասիրութեան բոլոր աշխատանքները եւ 16 սեփական բնակելի տուներու՝ նոր թաղամասի, ինչպես նաեւ՝ թաղային ենթակառուցուածքներու եւ հանրային զբօսայգիի համար մշակեր է մանրամասն նախագիծեր եւ նախահաշիւ: Միեւնոյն ժամանակ՝ կազմակերպութեան դիմումին հիման վրայ, ՀՀ կառավարութեան կողմէ ծրագիրը ճանչցուած է բարեգործական։
Նախիջեւանիկի մէջ հողային աշխատանքներն արդէն իսկ սկսած են: Այժմ կը կատարուին հարթեցման եւ հիմքերու քանդման աշխատանքներ։
«Սատարենք Մեր Հերոսներին» ՀԿ-ն և АМАА-ն՝ հանուն Արցախի վերակառուցման
Սատարենք Մեր Հերոսներին բարեգործական ՀԿ-ն և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ АМАА-ն հովանավորում է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի կառուցման 16 տներից 6-ի շինարարությունը։
Մասնակցությունն այս ծրագրին AMAA-ի՝ Արցախը վերականգնելու և այն վերաբնակեցնելու առաքելության մի մասն է։ Պատերազմից անմիջապես հետո, АМАА-ն վերստին ձեռնամուխ է եղել՝ ոչ միայն առաջին օգնություն տրամադրելու, այլև օգնելու վերակառուցել քանդվածը։ Մինչ օրս՝ АМАА-ն Արցախում նորոգել է 17 տուն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներում։
«Սատարենք Մեր Հերոսներին» բարեգործական ՀԿ-ն նախաձեռնել է Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի կառուցման ծրագիրը 2021թ.-ի հունվարին: Արցախի կառավարության կողմից կազմակերպությանը նվիրաբերվել է 3 հեկտար հողատարածք:
Կազմակերպությունն արդեն ամբողջացրել է հողային ուսումնասիրության բոլոր աշխատանքները և 16 սեփական բնակելի տների՝ նոր թաղամասի, ինչպես նաև՝ թաղային ենթակառուցվացքների և հանրային զբոսայգու համար մշակել է մանրամասն նախագծեր և նախահաշիվ: Միևնույն ժամանակ՝ կազմակերպության դիմումի հիման վրա, ՀՀ կառավարության կողմից ծրագիրը ճանաչվել է բարեգործական։
Նախիջևանիկում հողային աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Այժմ կատարվում են հարթեցման և հիմքերի քանդման աշխատանքներ։