
Hrant Dink School
2022-23 Graduates of Hrant Dink School in Istanbul Bid Farewell to School and Return to Homeland to Continue Their Education
The 2022-23 school year’s Graduation Ceremony of Hrant Dink School was held on February 22, 2023, at the Armenian Evangelical Church of Gedikpaşa, in Istanbul, Turkey. In attendance were representatives of the Istanbul Armenian community, members of the Dink family, School Trustees Mr. and Mrs. Arto and Talar Horozoğlu, Spiritual Teacher Sister Gayane, Music Teacher Hrand Jizmejian, faculty members, and parents of the students.
During the Ceremony, the graduates expressed their gratitude to the teachers who taught them from kindergarten to ninth grade and especially to the Director of the School: “Thanks to you, the Hrant Dink School in Istanbul became our second home, our little Homeland, where you took care of each one of us with infinite love and responsibility, from the youngest to the oldest.” They also expressed their deep gratitude to the School’s Trustees, the Horozoğlu family, for their efforts to keep the School open, ensure education to Armenian children in foreign countries, help them not feel the bitter breath of foreignness far from their home and native land, and preserve their identity.

Hrant Dink School was founded in the 2003-04 academic year by Armenian teacher Heriknaz Avagyan for school-aged children of Armenian families who had immigrated from Armenia to Istanbul for work. Rev. Krikor Ağabaloğlu, Pastor of the Armenian Evangelical Church of Gedikpaşa, who is known in the community as the “brave pastor,” took charge of the education of Armenian children from Armenia, opened the doors of the Church, and gave them an opportunity to receive an education in a foreign country, despite impossible conditions.
Parents had appealed to the community for support, as the children of immigrants could only attend the local Armenian schools as guest-students. They were unable to obtain a certificate as they were not citizens. For the past 20 years, the Hrant Dink School follows a curriculum approved by the Republic of Armenia’s Ministry of Education and Science. The students also learn about the Armenian history and culture, language, and faith in unhindered conditions. Since the School follows the RA Ministry of Education’s curriculum, all the graduates who return to Armenia can study in different schools and universities of the Republic of Armenia.
The School survives mainly due to donations, and in this context, the role of the School’s volunteer Trustees Arto and Talar Horozoğlu is remarkable. They are the necessary bridge between the Istanbul Armenian community and the School, providing an education to these Armenian children in a safe environment and assuring their education continues in the Homeland unhindered. The main goal of Hrant Dink School is to become a small Homeland for children from Armenia living in Istanbul, providing them an Armenian upbringing and education until the long-awaited day comes to return to Armenia.
Currently the Hrant Dink School has 75 students, and the teachers have all obtained a higher education. Since the School does not offer transportation, many children from Armenia who do not live close to the Church, unfortunately choose to attend other local Armenian schools, thus putting their future education opportunities in jeopardy.
The 9th grade Hrant Dink School graduates of the current academic year have already returned to their Homeland to continue their education in various educational institutions of the RA and have received their primary school graduation certificates.
During the Graduation Ceremony, the graduating class expressed words of gratitude to the Pastor of Gedikpaşa Armenian Evangelical Church in Istanbul Reverend Krigor Ağabaloğlu: “Our dear Pastor, you opened your arms to us like a dear father, you did what others could not even imagine. It has been twenty years since you sheltered hundreds of Armenian children under the roof of the Church, taking care of them without complaint, bravely and with boundless love. On this land, you did not allow the Armenian children to be lost, to lose their identity and faith far from their Homeland. You brought a small Armenia to life for us, so that we remain Armenians and loyal to our religion and Homeland. You will remain in our lives as a person with a big heart, a patriot, a brave Pastor. We will always remember you in our prayers. We were bound to each other forever by fatherly and filial love. May the Lord strengthen you even more and grant long and peaceful days to the world.”
“The AMAA congratulates the recent graduates of the Hrant Dink School, which is named after the Armenian patriot and fearless journalist in Turkey, assassinated in 2007 for his advocacy for human and minority rights and criticism of Turkey’s denial of the Armenian Genocide. Hrant Dink was a member of the Armenian Evangelical Church of Gedikpaşa and grew up in Camp Armen owned and operated by the Church,” said Zaven Khanjian, AMAA Executive Director/CEO. “Through its long and continuing support of the Gedikpaşa Church and its mission, AMAA supports the School and the exceptional education it provides.”
Ստամբուլի «Հրանդ Դինք» վարժարանի 2022-23 ուստարվա շրջանավարդները հրաժեշտ են տվել հարազատ կրթօջախին՝ վերադառնալով հայրենիք՝ շարունակելու իրենց կրթությունը
Փետրվար 22, 2023-ին ‹‹Հրանտ Դինք›› վարժարանում կազմակերպվել էր 2022-2023 ուստարվա շրջանավարտների հրաժեշտի հանդիսությունը՝ ‹‹Վերջին զանգը››։ Միջոցառմանը ներկա էին պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ, Դինք ընտանիքի անդամները, դպրոցի հոգաբարձուներ՝ տեր և տիկին Արտո և Դալար Հորոզօղլուները, հոգևոր ուսուցիչ Առաքինազարդ քույր Գայանեն, երգի ուսուցիչ Հրանդ Չիզմեճեանը, դպրոցի ուսուցչաց կազմն ու աշակերտների ծնողները։
Միջոցառման ընթացքում շրջանավարտները երախտիքի խոսքեր հնչեցրին մանկապարտեզից մինչև իններորդ դասարան իրենց կրթած ուսուցիչներին։ Ուշագրավ էր վարժարանի տնօրենին ուղղված սաների խոսքը․ ‹‹Ձեր շնորհիվ ‹‹Հրանտ Դինք›› վարժարանը Ստամբուլում դարձավ մեր երկրորդ տունը՝ մեր փոքրիկ հայրենիքը, որտեղ ամեն օր անսահման սիրով և պատասխանատվությամբ եք հոգ տանում յուրաքանչյուր աշակերտի մասին՝ փոքրից մինչև մեծ››։
Շրջանավարտներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին վարժարանի հոգաբարձուներին՝ Հորոզօղլու ընտանիքին՝ դպրոցը կանգուն պահելու մեծ ջանքերի և օտարության մեջ հայաստանցի երեխաների կրթության իրավունքը ապահովելու, նրանց թև ու թիկունք դառնալու համար, որ հարազատ տնից, հայրենի եզերքից հեռու չզգան օտարության դառը շունչն ու պահպանեն իրենց ինքնությունը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանը հիմնադրվել է 2003-2004 ուսումնական տարում հայաստանցի ուսուցչուհի Հերիքնազ Ավագյանի կողմից։ Աշխատանքի նպատակով Ստամբուլ գաղթած հայասատանցիների ընտանիքներում կային դպրոցահասակ աշակերտներ։ Ծնողները խնդրանքով դիմել էին համայնքին, սակայն գաղթական երեխաները իրավունք չունեին տեղի հայկական դպրոցները հաճախելու։
Հայաստանցի երեխաների կրթության հոգսն իր վրա վերցրեց Ստամբուլի Հայ ավետարանական եկեղեցու Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն, ով համայնքի մեջ հայտնի է Քաջ Պատվելի անունով. եկեղեցու դռները բացեց հայաստանցիների առաջ, և նրանք օտարության մեջ՝ անհնարին պայմաններում, կրթություն ստանալու հնարավորություն ունեցան։
20 տարի է, ինչ վարժարանը կանոնավոր աշխատում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հիմնական դպրոցի ծրագրով։ Բոլոր ուսուցիչներն ունեն բարձրագույն կրթություն։ Վարժարանը գոյատևում է հիմնականում նվիրատվությունների շնորհիվ և այս համատեքստում անասելի մէծ է դպրոցի կամավոր հոգաբարձուներ՝ տեր և տիկին Արտո և Դալար Հորոզօղլուների դերը։ Նրանք անհրաժեշտ կամուրջ դարձան պոլսահայ համայնքի և վարժարանի միջև, որպեսզի հայաստանցի աշակերտները և՛ անվտանգ պայմաններում կրթվեն, և՛ նրանց կրթությունը հայրենիքում անխոչընդոտ հասնի իր նպատակակետին։
Հայտնի է, որ Թուրքիայում հայաստանցի աշակերտները պոլսահայ վարժարաններ կարող են հաճախել միայն հյուր-աշակերտի կարգավիճակում. նրանք չեն կարող վկայական ստանալ։ «Հրանտ Դինք» վարժարանն ավարտած աշակերտները՝ շնորհիվ այն բանի, որ իրենց կրթությունը կազմակերպվում է ՀՀ Կրթության նախարարության ծրագրով, հնարավորություն ունեն ճանաչել Հայոց պատմությունն ու մշակույթը, լեզուն ու հավատը անարգել պայմաններում։ Ուրախալի է, որ վարժարանի աշակերտները սովորում են ՀՀ տարբեր բուհերում։ Այժմ դպրոցն ունի 75 աշակերտ։ Իսկ շատ հայաստանցի երեխաներ էլ բնակվում են հեռու թաղամասերում, և քանի որ դպրոցը փոխադրամիջոց չունի, չեն կարողանում գալ այստեղ և փոխարենը ընտրում են պոլսահայ վարժարանները՝ իրենց հետագա կրթության հնարավորությունը դնելով վտանգի տակ։
Նշենք, որ դպրոցի հիմնական նպատակն է Ստամբուլում գտնվող հայաստանցի երեխաների համար դառնալ փոքր հայրենիք, հայեցի դաստիարակություն և կրթություն տալ նրանց, մինչև կգա Հայաստան դառնալու բաղձալի օրը։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ստամբուլի ‹‹Հրանտ Դինք›› վարժարանի 2022-2023 ուստարվա շրջանավարտները ավարտել են 9-րդ դասարանը և արդեն վերադարձել հայրենիք՝ շարունակելու իրենց կրթությունը ՀՀ տարբեր կրթական հաստատություններում և ստանալու հիմնական դպրոցի ավարտական վկայականները։ Այժմ նրանք հաջողությամբ մասնակցում են հիմնական դպրոցի կանոնավոր դասընթացներին՝ պատրաստվելով մայիսին կայանալիք ավարտական քննություններին։
Հայաստանցի աշակերտների երախտիքի խոսքը՝ Ստամբուլի Գեդիկփաշայի Հայ ավետարանական եկեղեցու հովիվ, Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուին – «Մեր շատ սիրելի՜ Վերապատվելի, դուք հարազատ հոր պես ձեր գիրկը բացեցիք մեզ համար, արեցիք այն, ինչ մյուսներն անգամ չէին կարող երևակայել։ Քսան տարի է, ինչ հարյուրավոր հայաստանցի երեխաների ապաստան տվեցիք եկեղեցու հարկի տակ՝ անտրտունջ, խիզախաբար ու անսահման սիրով փարվելով նրանց։ Դուք այս հողի վրա թույլ չտվեցիք, որ հայրենիքից հեռու հայ երեխաները կորսվեն, կորցնեն իրենց ինքնությունն ու հավատը։ Մեզ համար փոքրիկ Հայաստանը ապրեցրիք, որ մենք հայ մնանք՝ հավատարիմ մնալով մեր դավանանքին, հայրենիքին։ Դուք կմնաք մեր կյանքում իբրև մեծ սրտի տեր, հայրենասեր, Քաջ Վերապատվելի։ Միշտ հիշելու ենք ձեզ մեր աղոթքներում. չէ՞ որ մենք հայրական և որդիական սիրով կապվեցինք միմյանց հավերժ։ Տերը է՛լ ավելի զորացնի ձեզ և երկար ու խաղաղ օրեր պարգևի աշխարհի վրա։»
«Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը շնորհավորում է Հրանտ Դինքի անվան դպրոցի վերջին շրջանավարտներին, որը կրում է 2007 թվականին Թուրքիայում սպանված հայրենասեր և անվախ լրագրողի անունը՝ մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քննադատելու համար: Հրանտ Դինքը եղել է Գեդիկփաշայի Հայ Ավետարանական եկեղեցու անդամ և մեծացել է Քամփ Արմենում, որը պատկանում և գործում էր Եկեղեցու կողմից»,- ասաց Աւետարանչականի գործադիր տնօրեն Զավէն Խանճեանը: «Գեդիքփաշա եկեղեցուն և նրա առաքելությանը մեր երկար և շարունակական աջակցության միջոցով Ավետարանչականը աջակցում է նաեւ Հրանդ Դինք դպրոցին և նրա տրամադրած բացառիկ կրթությանը»:
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա