
Rejoice in Suffering
By Zaven Khanjian, AMAA Executive Director/CEO
…we rejoice in our sufferings, knowing that suffering produces endurance, and endurance produces character, and character produces hope, and hope does not put us to shame, because God’s love has been poured into our hearts through the Holy Spirit who has been given to us.
Romans 5:3-5
Has suffering become our routine? Do we need to be in a war or earthquake zone to suffer? When our kin or other members of God’s creation suffer, we all suffer.
As a mortal human being I imagine many of you joined me like Job, pleading ‘enough, oh Lord.’
Still recovering from the impact of the 44-day Artsakh War and a decade of violence, death and destruction in Syria, our people have just tasted the sour cup of a blockade in Artsakh and a devastating earthquake in Turkey and Syria.
As I scribe these lines it will be 74 days since Azerbaijan cynically cut off the lifeline of Artsakh blocking the Lachin corridor to passage of people, vehicles, and goods. The blockade has endangered the lives of 120,000 peaceful indigenous inhabitants of Artsakh cutting food supplies, medicine, and life essentials, separated families, and threatened ethnic cleansing resulting in the depopulation of a centuries old Homeland.
Not yet reeled from the trauma of a decade long war and an economic meltdown enforced through inhuman and cruel sanctions, Northern Syria and the City of Aleppo experienced an earthquake of 7.8 magnitude the like of which is not in the memory of the region. Thousands died, were injured, left homeless or traumatized beyond imagination.
AMAA is in the business of suffering. Suffering to endure, endure to build character and arm with hope. Hope not just for us but especially for all those who are on ground zero of suffering. For without our solid endurance, Christ mirrored character, and anchored hope we cannot carry on a mission, lend a hand, and secure a smile.
Suffering strengthens our resolve, purifies our character, and empowers us with hope.
Armed with the love of God poured into our hearts, we rejoice in our suffering to relieve the suffering of others. Join us in our efforts and our mission to produce hope, redeem suffering and bring forth a joyful life in the love of our Creator.
Thank you for your endurance, character, and hope. Thank you for enjoying suffering in the love of God.
February 23, 2023
Glendale, California
Ուրախացե՛ք Նեղությունների Մեջ
Զավեն Խանջյան, ԱՀԱԸ գործադիր տնօրեն
Նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Հռոմեացիներ 5.3-5
Արդյո՞ք նեղությունը դարձել է մեր առօրյան: Արդյո՞ք մենք պետք է լինենք պատերազմի կամ երկրաշարժի գոտում, որ տառապենք: Երբ մեր ազգականները կամ Աստծո մյուս ստեղծածները տառապում են, մենք բոլորս տառապում ենք:
Որպես պարզ մահկանացու՝ ես պատկերացնում եմ, որ ձեզնից շատերը Հոբի պես կմիանան ինձ՝ աղաչելով. «Բավական է, ո՜վ Տեր»:
Դեռեւս չվերականգնված Արցախյան 44-օրյա պատերազմի եւ Սիրիայում բռնության, մահվան ու ավերածության տասնամյակի հետեւանքներից՝ մեր ժողովուրդը ճաշակում է Արցախում շրջափակման եւ Թուրքիայում ու Սիրիայում ավերիչ երկրաշարժի դառնահամը։
Երբ ես գրում եմ այս տողերը, լրանում է 74-րդ օրը, ինչ Ադրբեջանը ցինիկաբար փակել է Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը մարդկանց, մեքենաների և ապրանքների համար։ Շրջափակումը վտանգի տակ է դրել Արցախի 120 000 խաղաղ բնակիչների կյանքը՝ զրկելով նրանց սննդամթերքից, դեղորայքից, կյանքի համար առաջին անհրաժեշտության այլ պարագաներից ու սպառնալով էթնիկ զտումներով, ինչը կարող է հանգեցնել հայրենի Արցախ բնօրրանի հայաթափմանը։
Դեռեւս չվերականգնված տասնամյա պատերազմի եւ անմարդկային ու դաժան պատժամիջոցներով պարտադրված տնտեսական ծանր ճգնաժամից՝ Հյուսիսային Սիրիան եւ Հալեպ քաղաքը ցնցվել են 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, որի նմանը տարածաշրջանում չի եղել: Հազարավոր մարդիկ մահացան, վիրավորվեցին, մնացին անօթեւան կամ աներեւակայելի նեղություններ ունեցան:
ԱՀԱԸ-ն նեղությունների մեջ է, որպեսզի դիմանա, դիմանա բնավորություն ձեւավորի եւ հույսով զինվի: Հույս ոչ միայն մեզ, այլեւ հատկապես բոլոր նրանց համար, ովքեր նեղություններից իսպառ հուսահատվել են:
Քանզի առանց մեր հաստատակամության, Քրիստոսի բնավորությունն արտացոլող եւ նրա վրա խարսխված հույսի, մենք չենք կարող կատարել մեր առաքելությունն ու օգնության ձեռք մեկնել եւ ժպիտ բերել:
Նեղությունն ամրացնում է մեր վճռականությունը, մաքրում մեր բնավորությունը և զորացնում մեզ հույսով:
Զինված Աստծո սիրով, որը լցվել է մեր սրտերում, մենք ուրախանում ենք մեր նեղություններով, որպեսզի թեթեւացնենք ուրիշների տառապանքը: Միացե՛ք մեզ հույս առաջացնելու, տառապանքից ազատելու եւ մեր Արարչի սիրով ուրախություն պարգեւելու մեր առաքելությանն ու ջանքերին:
Շնորհակալ եմ ձեր տոկունության, բնավորության և հույսի համար: Շնորհակալ եմ Աստծո սիրով տառապանքը վայելելու համար:
23 փետրվարի, 2023 թ
Գլենդել, Կալիֆոռնիա