Ukraine Humanitarian Crisis

AMAA Reaches out to Ukrainian Armenian Refugees

Another Armenian Diaspora community is in peril. This time it is the long-standing Armenian community of Ukraine. The war in Ukraine has resulted in a humanitarian disaster and urgent aid is needed to help Armenian victims of this war. Many individuals and families from Ukraine have sought refuge in safe havens established on the borders of neighboring countries, such as Poland, Bulgaria and Romania.

The Armenian Missionary Association of America (AMAA), after actively assessing the situation through its wide network within the Armenian Evangelical Fellowship of Europe and mission partners in Bulgaria, is reaching out to the Armenian refugees who have fled Ukraine and have sought safe havens in Bulgaria. The Armenian Evangelical Churches of Bulgaria, headed by Rev. Bedros Altunian and Pastor Nerses Ketikian, the pastors of the Varna Church, are working actively on a daily basis to provide the much needed critical assistance and humanitarian support to the displaced people as quickly as possible. Most of the refugees in Bulgaria are settled in a boarding house in Varna where they are provided with food, medical assistance and other needs. Special arrangements and assistance is offered to those moving to Armenia and settling in the Homeland. Pastor Nerses Ketikian is also in touch with the Armenian Embassies and Consulates in the region, spiritual leaders of the Mother Church in Ukraine, Bulgaria, Romania, as well as with the Holy See of Etchmiadzin to coordinate the relief efforts and help those refugees who desire to move to Armenia.

Ukrainian Armenian refugees in Bulgaria and in nearby countries may contact Pastor Nerses Ketikian at nketikian@gmail.com.

To support AMAA’s efforts providing humanitarian assistance to Ukrainian Armenian refugees, you may send your donations to AMAA, 31 West Century Road, Paramus, NJ 07652 or donate online at:

War is not the solution to disputes.
Please pray for an end to the war.
Please pray for the victims of the war.

Finally, brothers, rejoice. Aim for restoration, comfort one another, agree with one another, live in peace; and the God of love and peace will be with you. 2 Corinthians 13:11

ՈՒՔՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՃԳՆԱԺԱՄ

Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Մարդասիրական Օգնութիւնը Ուքրանահայ Գաղթականներուն

Սփիւռքահայ մէկ այլ համայնք վտանգուած է այսօր։ Այս անգամ Ուքրանահայ երկարամեայ հայ համայնքն է։ Ուքրանիոյ պատերազմը արտակարգ աղետի պատճառ դառձած է եւ շտապ օգնութիւնը անհրաժեշտ է այս պատերազմէն տուժած հայերու համար։ Ուքրանիայէն ստուար թիւով անհատներ եւ ընտանիքներ ապահով ապաստանարան կը փնտռեն սահամանամերձ երկիրներու մէջ, ինչպիսին են Լեհաստան, Պուլկարիա եւ Ռումանիա։

Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը Եւրոպայի Հայ Աւետարանական Ընկերակցութեան եւ Պուլկարիոյ ծառայութեան դաշտի գործակիցներու իր լայն ցանցին միջոցով իրավիճակը գնահատելէ ետք, մարդասիրական օգնութեան ձեռք երկարեց հասնելու Ուքրանահայ գաղթականներուն, որոնք Պուլկարիա հասնելով ապահով օրրան մը կը փնտռեն։ Պուլկարիոյ մեր Հայ Աւետարանական եկեղեցիները, գլխաւորութեան Վառնայի եկեղեցիներու հովիւներ՝ Վեր. Պետրոս Ալթունեանի եւ Պատուելի Ներսէս Կէտիկեանի, ամէն օր կապի մէջ են տեղահանուած գաղթականներուն հետ, անոնց հնարաւորինս արագօրէն տրամադրելու անհրաժեշտ անմիջական նպաստ եւ օգնութիւն։ Վառնա գտնուող գաղթականներուն մեծ մասը տեղաւորուած են յատուկ Հանգստեան տուներու մէջ (փանսիոն), ուր անոնց կը տրամադրուի սնունդ, բժշկական օգնութիւն եւ այլ անհրաժեշտ կարիքներ։ Յատուկ օգնութիւն եւ աջակցութիւն կը տրամադրուի նաեւ բոլոր անոնց, որոնք կը փափաքին Հայաստան փոխադրուիլ եւ հաստատուիլ Հայրենիքի մէջ։ Պատուելի Ներսէս Կէտիկեան կապի մէջ է նաեւ տարածաշրջանի Հայաստանի դեսպանանատուներու եւ հիւպատոսարաններու հետ, Ուքրանիոյ, Պուլկարիոյ եւ Ռումանիոյ Մայր Եկեղեցիի հոգեւոր առաջնորդներուն, ինչպէս նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ՝ համակարգելու օգնութեան աշխատանքները եւ օժանդակելու այն գաղթականներուն որոնք կը ցանկան Հայաստան տեղափոխուիլ ։

Պուլկարիոյ եւ մերձակայ երկիրներու մէջ գտնուող Ուքրանահայ գաղթականները շտապ օգնութեան գծով կրնան կապ հաստատել Պատուելի Ներսէս Կէտիկեանի հետ nketikian@gmail.com ել-փոսթ հասցէով։

Աւետարանչականի Ուքրանահայ գաղթականներու մարդասիրական օգնութիւն տրամադրելու ջանքերուն աջակցելու համար կրնաք ձեր նուիրատութիւնները ուղարկել AMAA, 31 West Century Road, Paramus, NJ 07652 կամ առցանց՝ amaa.org կայքով:

Պատերազմը վէճերու լուծում չէ։
Աղօթենք պատերազմի աւարտին համար։
Աղօթենք պատերազմի զոհերուն համար։

«Վերջապէս, եղբայրներ, ո՛ղջ եղէք։ Կատարեա՛լ եղէք, լա՛ւ մխիթարուեցէք, միաբա՛ն եղէք, խաղաղութեա՛մբ ապրեցէք. Եւ սիրոյ ու խաղաղութեան Աստուածը ձեզի հետ պիտի ըլլայ։» Բ. Կորնթացիս 13. 11

________________________

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՃԳՆԱԺԱՄ

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Մարդասիրական Օգնությունը Ուկրաինահայ Գաղթականներին

Սփյուռքահայ ևս մեկ գաղթօջախ՝ Ուկրաինայի երկարամյա հայ համայնքը վտանգված է այսօր: Ուկրաինայի պատերազմը արտակարգ աղետի պատճառ է դարձել, և շտապ օգնությունն անհրաժեշտ է պատերազմից տուժած հայերի համար: Ուկրաինայից բազմաթիվ անհատներ և ընտանիքներ ապահով ապաստան են փնտրում սահմանամերձ երկրներում՝ Լեհաստանում, Բուլղարիայում և Ռումինիայում:

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը Եվրոպայի Հայ Ավետարանական Ընկերակցության և Բուլղարիայի ծառայության դաշտի գործակիցների իր լայն ցանցի միջոցով իրավիճակը գնահատելուց հետո մարդասիրական օգնության ձեռք մեկնեց  ուկրաինահայ գաղթականներին, որոնք Բուլղարիա հասնելով՝ ապահով օրրան են փնտրում:

Բուլղարիայի Հայ Ավետարանական եկեղեցիները՝ Վառնայի եկեղեցիների հոգևոր հովիվներ վերապատվելի Պետրոս Ալթունյանի և պատվելի Ներսես Կետիկյանի գլխավորությամբ ամենօրյա կապի մեջ են տեղահանված գաղթականների հետ՝ նրանց հնարավորինս արագ անհրաժեշտ օգնություն և նպաստ տրամադրելու համար: Վառնայում գտնվող գաղթականների մեծ մասը տեղավորվել են հատուկ հանգստյան տներում, որտեղ նրանց տրամադրվում է սնունդ, բժշկական օգնություն և այլ անհրաժեշտ պարագաներ: Հատուկ օգնություն և աջակցություն է տրամադրվում բոլոր նրանց, ովքեր ձգտում են տեղափոխվել Հայաստան և հաստատվել հայրենիքում: Պատվելի Ներսես Կետիկյանը կապի մեջ է նաև տարածաշրջանի Հայաստանի դեսպանատների և հյուպատոսարանների, Ուկրաինայի, Բուլղարիայի և Ռումինիայի Հայ Առաքելական Մայր եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ՝ համակարգելու օգնության աշխատանքները և օժանդակելու այն գաղթականներին, որոնք ուզում են տեղափոխվել Հայաստան:

Բուլղարիայում ու մերձակա երկրներում գտնվող ուկրաինահայ գաղթականները օգնության գծով կրնան կապ հաստատել պատվելի Ներսես Կետիկյանի հետ nketikian@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Ավետարանչականի՝ ուկրաինահայ գաղթականներին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին աջակցելու համար ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել AMAA, 31 West Century Road, Paramus, NJ 07652 կամ առցանց ՝ amaa.org կայքով:

Պատերազմը վեճերի լուծում չէ:
Աղոթենք, որ պատերազմը շուտ ավարտվի:
Աղոթենք պատերազմի զոհերի համար:

«Արդ, եղբայրնե՛ր, ուրա՛խ եղեք, կատարյա՛լ եղեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի»։  Բ. Կորնթ. 13.11.