All-Armenian Evangelical Youth Conference Shogh Mission team

Our shining Shogh Center team, consisting of Anahit Simonyan (Armenia), Tatevik Karapetyan (Armenia), Juliette Boyajian (USA), and Sevag Bakalian (USA), led a whirlwind 5-day Vacation Bible School (VBS) for about 35-40 children, ranging from 8 to 13 years old. Each day, the children came eager to sing worship songs, to play intellectual and active games, and most importantly, to hear and learn Jesus’ parables about God’s love for us and how we should treat one another.

Not only did we prepare and implement a VBS for the children at Shogh Center, we also helped make preserved foods! These tasty treats included sweet sujukh (with walnuts) and candied dried fruit (peach, apple, and plum).

In our few hours of free time, we walked around the center of Yerevan with our Shogh hosts and fellow workers, enjoying the light and water show at Republic Square, and even went to a club to hear a jazz/rock/traditional Armenian band called “The Band.”
Of course, we could not have accomplished anything without a place to stay. Two members of Shogh Center’s staff kindly opened their homes for us to rest in each night, so we could come back refreshed each morning.

We are back in Hankavan with heavy hearts, already missing the children who loved us so much– and whom we loved just as much!

This slideshow requires JavaScript.

Համա-Հայկական Աւետարանական Երիտասարդաց Համագումարի «Շող» Առաքելության խումբ

Մեր շողացող «Շող» Ցերեկային կենտրոնի առաքելությանը խումբի անդամներն են Անահիտ Սիմոնյանը(Հայաստան), Տաթևիկ Կարապետյանը(Հայաստան), Ջուլիետ Բոյաջյանը( ԱՄՆ), Սևակ Բակալյանը(ԱՄՆ), ովքեր ծրագրեցին և առաջնորդեցին հագեցած հնգօրյա Ամառային Աստվածաշնչյան բակային ճամբար՝ նախատեսված 8-13 տարեկան 35-40 մանուկների համար։ Ամեն օր երեխաները հավաքվում էին միասին երգելու մանկական փառաբանության երգեր,խաղալու ինտելեկտուալ և ակտիվ խաղեր, և որ ամենակարևորն է լսելու և ճսովորելու Աստվածաշնչյան պատմություն Աստծո սիրո մասին և թե ինչպես մենք պետք է վարվենք միմյանց հետ՝ մեծ դասեր քաղելով Հիսուսի պատմած առակներից։

Մենք ոչ միայն պատրաստեցինք և իրականացրեցինք Բակային ճամբար «Շող» կենտրոնի երեխաների համար,այլ նաև օգնեցինք պատրաստել պահածոյացված ուտելիք կենտրոնի համար։ Այս համեղ հյուրասիրությունն իր մեջ ներառում է քաղցր սուջուխ ընկույզով և շաքարապատ չորացված մրգեր(դեղձ,խնձոր և սալոր):

Մեր ազատ ժամանակի մեծ մասը անցկացրել ենք խմբով,ինչպես նաև կենտրոնի աշխատակիցների հետ՝պտտվելով գիշերային Երևանում,վայելելով լույսերը և պարող շատրվանները Հանրապետության հրապարակում, և նույնիսկ այցելեցինք ակումբ ունկնդրելու ջազ,ռոք,ժողովրդական երգեր,որոնք նոր մոտեցում ունեին ՝ «The Band » խմբի կատարմամբ։

Իհարկե, անհնար կլիներ որևէ բան անել առանց գիշերակացի վայր ունենալու։Շող կենտրոնի երկու աշխատակիցներ իրենց հյուրընկալ դռները բացեցին մեզ համար և հանգիստ սենյակներ տրամադրեցին գիշերը հանգստանալու համար,այսպիսով առավոտյան նոր և թարմ ուժերով կարող էինք վերադառնալ մեր ծառայությանը։

Մենք վերադարձանք Հանքավան լի սրտով, արդեն իսկ կարոտելով երեխաներին,ովքեր մեզ շատ սիրեցին և որոնց մենք նույնպես շատ սիրեցինք: