Youth Camp in Artsakh

Blockade Can’t Stop Youth Camp in Artsakh

By Viktor Karapetyan, AMAA Representative in Artsakh

Artsakh… Blockade…

It seems that today all we think about are the many problems we have in the Motherland.  However, the mission for the youth in Artsakh is to revive the Motherland.

Since 2022, the Armenian Missionary Association of America has implemented the Soar (Trichk) Development Program for the youth in five villages of Artsakh: Kolatak, Tbighu, Herher, Kherkhan, and Tsovathegh. During this past year, these young people have been self-educating and acquiring several skills. While living in Artsakh under blockade, it is important to convey to each of these young people their share of the mission: We are the builders of tomorrow’s Homeland…

Blockade… 7-day overnight camp…  amidst food shortage, lack of fuel and power outages. It seemed impossible to run a Camp under such conditions. Yet it became a reality and was realized with great faith. Youth from different regions of the Soar Program gathered in one place with one goal for 7 unforgettable days and nights. During this time, they had an opportunity to meet with several professionals, politicians, and other young people and participate in meetings, games, meditations, entertainment, and patriotic segments. The program was adapted to the schedule of power outages. We baked bread on the fire and other times we took bread for breakfast on foot.

Above all, the Camp was filled with love, love for a generation which, due to fate, already carries a great responsibility on its shoulders.  These incredible youth realize that the Motherland is wounded and needs each of us to heal.

Շրջափակումը չի կարող դադարեցնել Արցախի երիտասարդական ճամբարը

Վիքթոր Կարապետյան, ԱՀԱԸ-ի Արցախի Ներկայացուցիչ

Արցախ… շրջափակում…

Թվում է, թե առօրյա հոգսերից բացի այլ մտածմունքներ չկան, անելիքները լոկ կենցաղային են… բայց արի ու տես, որ Արցախի երիտասարդները տեսնում են հայրենիքը վերակենդանացնելու իրենց առաքելությունը: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 2022թ.-ից Արցախի հինգ գյուղերում՝ Քոլատակ, Թբլղու, Հերհեր, Խերխան, Ծովատեղ, իրականացնում է «Թռիչք» երիտասարդական զարգացման ծրագիրը: Մեկ տարի շարունակ համայնքի երիտասարդները ինքնակրթվում և ձեռք են բերում հմտություններ: Ապրելով Արցախում, գտնվելով շրջափակման ծանր պայմաններում անհրաժեշտ է երիտասարդներից յուրաքանչյուրին փոխանցել իր առաքելության բաժինը՝ մենք ենք վաղվա հայրենիք կերտողները…

Շրջափակում… 7օրյա գիշերակաց ճամբար… սննդի խնդիր, վառելիքի բացակայություն, լույսի անջատումներ… Թվում էր անհնար է նման պայմաններում ճամբար իրականացնել, բայց դա իրականություն դարձավ, իրականացավ մեծ հավատքով… «Թռիչք» ծրագրի տարբեր շրջանների երիտասարդները հավաքվեցին մեկ վայրում, մեկ նպատակի շուրջ… 7 անմոռաց օրեր – ասում են երիտասարդները: Նրանք առիթ ունեցան հանդիպելու մի շարք մասնագետների, քաղաքական գործիչների և այլ ակտիվ երիտասարդների հետ: Ծրագիրը հագեցած էր հանդիպումներով, խորհրդածությունով, ռազմահայրենասիրական բաժնով, ժամանցային բաժիններով, խաղերով և այլն։

Պատահում էր, որ կրակի վրա էինք հաց պատրաստում, լույսի գրաֆիկին էինք հարմարեցնում ծրագիրը, ոտքով էինք հացը հասցնում առավոտյան նախաճաշին, բայց այս ամենից առավել սերն էր, սերը դեպի մի սերունդ, ով ճակատագրի բերումով արդեն իսկ կրում է իր ուսերին մեծ պատասխանատվություն: Այս երոտասարդները գիտակցում են՝ հայրենիքը վիրավոր է, նա մեզանից յուրաքանչյուրի կարիքը ունի…