Let’s Live so Artsakh Can Live!

AMAA Artsakh Celebrates KG Graduations  

AMAA’s kindergartens in Artsakh are where thousands of children begin their education and receive a solid foundation for their lives. The kindergartens equip Artsakh children with an Armenian education, right value system, linguistic thinking, and the ability to appreciate the environment. Despite the continuing humanitarian crisis, epidemic, war, and blockade, the AMAA’s kindergartens in Martakert, Stepanakert, and Askeran in Artsakh managed to stay fully operational, defying all odds. The blockade, periodic power and gas outages, lack of fuel and food have made the day-to-day performance of the kindergartens difficult, but not impossible.

Despite these challenges, the school year ended in its normal course and 125 students from the three kindergartens, armed with necessary knowledge and skills, said goodbye to their beloved schools. This was manifested by the solemn farewell year-end programs held in the three kindergartens, where the children sang, danced, and recited. And, according to our tradition, and despite the blockade, the AMAA was able to provide the graduating children with gift bags full of school supplies.  

Janbazian KG of Martakert

The year-end graduation ceremony, with the theme “Farewell Kindergarten,” for the senior group students of AMAA’s Rev. Dr. Movses Janbazian Kindergarten of Martakert, was held on Saturday, June 17, 2023, in the hall of the Culture and Youth Center of Martakert.

The students presented a program of recitations, songs, and dance dedicated to the Motherland, as well as to their school, teachers, and parents. There were words of thanks to the staff for their motherly love, not sparing effort and energy and for making every day a fairy tale.

At the conclusion of the event, the senior group students handed over the symbolic key that opens the door to the world of wonders to the next generation. The Kindergarten’s Director Gayane Aleksanyan congratulated the children and wished them a good journey to the world of new knowledge.  

Bagdikian KG of Stepnakert

On Tuesday, June 27, 2023, the AMAA’s Hagop & Lydia Bagdikian KG of Stepanakert held its year-end Graduation Program. The theme of the Program “Let’s Live for Artsakh to Live!” presented songs, recitations and acting. It was a golden fairy tale for the children under siege for the past 200 days for peace, kindness, friendship, and the dreams of the children of Artsakh and the world.

At the conclusion of the Program, Kindergarten Director Nune Babayan addressed the children with good wishes and handed them gift packages filled with school supplies provided by the AMAA.  

Basmadjian KG of Askeran

The AMAA’s Yeprem & Zabel Basmadjian Kindergarten in Askeran celebrated the 17th Annual Graduation Ceremony on Thursday, June 29, 2023.

Despite the blockade and the prevailing humanitarian crisis, the staff and parents joined forces and by God’s grace did the impossible. The children joyously recited, sang, and danced.

Inside the school’s hall, it was a different world during the Ceremony. As the guests immersed themselves in the children’s world, they momentarily escaped from the horrors, uncertainty, and injustices that engulfed them all. The children declared to the whole world that they deserved a peaceful childhood in their own Homeland.

“Our children are the ones who give us hope and strength to live in our homeland today” said Director Anahit Danielyan in her remarks. “They want to enjoy the beauty of Artsakh’s nature, the sacred homeland where their grandparents lived and worked.”

“May God give strength, patience, courage, and peace to realize the golden fairy tale of our children’s lives in Artsakh… May God hear and be pleased with the words and the will of our little ones… and may the days of Artsakh and the world open with good news, peaceful and carefree…” said Viktor Karapetyan, AMAA Representative in Artsakh.

Ապրե՛նք, որ Ապրի Արցախը․․․

ԱՀԱԸ-ի Արցախի Մանկապարտեզներու Ամավերջի Հանդիսություններ

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Արցախի մանկապարտեզներն իրենց գործունեության ընթացքում հազարավոր մանուկների կրթության առաջին հանգրվանն են եղել, որտեղ դրվել են կյանքի հաջորդ փուլի համար անհրաժեշտ հիմքերը։ Դրանք զինել են մեր մանուկներին հայեցի դաստիարակությամբ, ճիշտ արժեհամակարգով, լեզվատրամաբանական մտածողությամբ, շրջակա միջավայրը ճիշտ ընկալելու ունակությամբ։ Կրթօջախներն իրենց նվիրական աշխատանքը կատարել են համավարակի, ռազմական դրության և շրջափակման պայմաններում։ Ինչ խոսք, վերջինիս ծանրությունն առ այսօր զգալի է․․․ Հոսանքի և գազի պարբերական անջատումները, վառելիքի և սննդի բացակայությունն ու պակասը մանկապարտեզի առօրյա աշխատանքը դարձրել են դժվար, բայց ո՛չ անհնարին։

Բոլորեց ուսումնական տարին իր բնականոն հունով․․․

Այսպես, ԱՀԱԸ-ի Մարտակերտի, Ասկերանի և Ստեփանակերտի մանկապարտեզների թվով 125 սաներ շրջափակման պայմաններում հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախներին՝ դպրոցի համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների պաշարով։ Դա փաստել են բոլոր մանկապարտեզներում անցկացված հրաժեշտի հանդիսավոր ցերեկույթները, որոնց ընթացքում երեխաները երգեցին, պարեցին, արտասանեցին․․․

Բարի ավանդույթի համաձայն, չնայած շրջափակման դժվարություններին, Ընկերակցությունը բոլոր շրջանավարտ մանուկներին ապահովել է գրենական պիտույքներով։  

Ճանպազեան Մանկապարտէզ, Մարտակերտ

Մարտակերտի Վեր. Դոկտ. Մովսէս Ճանպազյանի անվան մանկապարտեզի ավագ խմբի սաների «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով տարեվերջյան ավարտական միջոցառումը  տեղի ունեցաւ հունիսի 17, 2023-ին Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում:

Ավագ խմբի սաները հանդես եկան համերգային ծրագրով՝ ասմունքով, երաժշտական, պարային համարներով՝  նվիրված հայրենիքին, մանկապարտեզին, դաստիարակներին, ծնողներին: Հնչեցին շնորհակալական խոսքեր մանկապարտեզի աշխատակիցների նկատմամբ՝  մայրաբար սիրելու, դաստիրակելու, ջանք ու եռանդ չխնայելու և ամեն օրը հեքիաթ դարձնելու, երաժշտական ճաշակ զարգացնելու համար:

Ավարտական վկայականների հանձնումից հետո ավագ խմբի սաները գալիք սերնդին փոխանցեցին խորհրդանշական բանալին, որը բացում է հրաշքների աշխարհ տանող դուռը: Մանկապարտեզի տնօրեն Գայանե Ալեքսանյանը ևս շնորհավորց երեխաներին, մաղթելով բարի ճանապարհ, բարի երթ դեպի նոր գիտելիքների աշխարհ:  

Պաղտիկեան Մանկապարտէզ, Ստեփանակերտ

Հունիսի 27, 2023-ին, Ստեփանակերտի Հակոբ եւ Լիտիա Պաղտիկյանների անվան մանկապարտեզում ավարտական հանդես էր։ «Ապրե՛նք, որ ապրի Արցախը․․․» խորագիրը կրող միջոցառումը շուրջ 200 օր շրջափակման մեջ գտնվող մանուկների ոսկեհյուս հեքիաթն էր  խաղաղության, բարության, ընկերության, Արցախի ու աշխարհի մանուկների երազանքների մասին։ Երեխաները հանդես եկան երգ ու պարով, ասմունքով ու բեմադրությամբ։ Թոթովախոս լեզվով երեխաներն իրենց հաստատակամ որոշումը հայտնեցին Արցախում ապրելու և մեր հայրենիքը ապրեցնելու մասին։

Հանդեսի ավարտին մանուկներին բարի մաղթանքի խոսք ուղղեց մանկապարտեզի տնօրեն Նունէ Բաբայանը և երեխաներին հանձնեց ընկերակցության տրամադրած նվեր-փաթեթները՝ գրենական պարագաներով։   

Պասմաճեան Մանկապարտէզ, Ասկերան Հունիսի 29, 2023-ին Եփրեմ եւ Զաբել Բասմաջյանների անվան Ասկերանի մանկապարտեզի միջին խմբի ավարտական հանդեսն էր։ Չնայած շրջափակմանն ու մարդասիրական ճգնաժամին, ողջ անձնակազմը, ծնողների հետ համատեղ ուժերով, Աստծո օգնությամբ, արեց անհնարինը։ Փոքրիկներն ուրախ տրամադրությամբ ասմունքեցին, երգեցին ու պարեցին։ «Նրանք են մեզ այսօր ապրեցնում մեր հայրենիքում» Ասաց Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դադնիելյանը։

«Նրանք են եկել այսօր համայն աշխարհին ասելու, որ մենք ուզում ենք խաղաղ մանկություն ունենալ սեփական հայրենիքում։ Այսօր նրանք ուզում են ապրել իրենց սուրբ հայրենիքում, որտեղ ապրել ու արարել են մեր ապուպապերը»։

Դահլիճի ներսում մի այլ աշխարհ էր։ Խորանալով նրանց մանկական աշխարհում՝ մի պահ ներկաները կտրվեցին բոլորով զիրենք շրջապատող արհավիրքից, անորոշությունից ու անարդարությունից։  

«Այո՛, մանկությանը պետք է ցույց տալ մեծագույն հարգանք․․․ Թող Աստված ուժ, համբերություն, կորով, խաղաղություն պարգևի՝ մեր մանուկների կյանքի ոսկեհյուս հեքիաթն Արցախում իրականացնելու համար․․․ և թող օրերը Արցախի և աշխարհի բացվեն բարի լուրերով, խաղաղ ու անհոգ…», ասաց ԱՀԱԸ-ի Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը։